Ներքին 4 տարի առաջ - 11:39 29-04-2022

Մտնելու եք, կեղտոտեք տարածքը․ լարված իրավիճակ Ագրարային համալսարանում

Մի խումբ երիտասարներ ՀՀ-ի և Արցախի դրոշներով ակցիա են իրականացնում Ագրարային համալսարանում։ Նրանք փորձեցին մտնել համալսարանի շենք և իրականացնել իրազեկման ակցիա, սակայն նրանց թույլ չտվեցին՝ հոդորելով ակցիան իրականացնել համալսարանի պատերից դուրս։

«Բարի եղեք, ձեր տարածքի վրա արեք ակցիան։ Դաս է գնում ներսում, խանգարում եք ուսանողներին, դրսում ինչ ուզում եք արեք, մտնելու եք, կեղտոտեք տարածքը, ուսանողները դուրս կգան՝ դրսում խոսեք իրենց հետ, բայց մի՛ մտեք»,- ասացին համալսանի աշխատակիցները։
«Ուսանո՛ղ, ոտքի՛», «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» կոչերով երիտասարդները, այնուամենայնիվ, մտան համալսարանից ներս և իրականացրին իրենց իրազեկման ակցիան՝ հորդորելով միանալ իրենց պայքարին։ Դրանից հետո համալսարանի բակում տեղադրեցին Արցախի դրոշը, գունավոր ծուխ բաց թողեցին՝ շարունակելով ակցիան մյուս բուհերում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք