Ներքին 4 տարի առաջ - 20:41 28-04-2022

ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստին որոշվեց ընդլայնել ավիացիոն անվտանգության շուրջ համագործակցությունը

Ապրիլի 28-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, որը ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը։

Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

ԵՄ կողմն ընդգծեց իր ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում, և գոհունակություն հայտնեց Հայաստանի` բարեփոխումների օրակարգին շարունակական հանձնառության և մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության համար: ԵՄ-ը խրախուսեց Հայաստանին շարունակել բարեփոխումների ընթացքը մի շարք կոնկրետ ոլորտներում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։ ԵՄ-ը ողջունեց խաղաղության շուրջ բանակցություններում ներգրավվելու վերջին ջանքերը և ընդգծեց մարդասիրական և վերականգնմանն ուղղված տրամադրվող շարունակական աջակցությունը։

Հանդիսանալով Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր և ամենախոշոր դոնոր, ԵՄ-ը պատրաստ է տրամադրել հետագա փորձագիտական և ֆինանսական աջակցություն կառավարության կարողությունների ամրապնդման համար՝ հանրային կառավարման ոլորտի առանցքային բարեփոխումների նախագծման և իրականացման, ԵՄ չափանիշների մոտարկման նպատակով՝ համապատասխան ՀԸԳՀ շրջանակներում ստանձնած հանձնառություններին։ Նշվեց, որ գործընկերության վերջնանպատակն է ապահովել կոնկրետ օգուտներ՝ ի շահ ԵՄ և Հայաստանի քաղաքացիների:

Նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի երկարաժամկետ դիմակայունությունը և հանրային ու մասնավոր ներդրումներն օգտագործել որպես լծակ, «կանաչ» և թվային անցմանն աջակցելու նպատակով, ԵՄ-ը կշարունակի սերտորեն աշխատել Հայաստանի և գործընկեր Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ՝ խթանելու Տնտեսական և ներդրումային պլանի և դրա ուղենշային ծրագրերի իրականացումը։

Քննարկելով ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ը իրականացման ընթացքը՝ կողմերը կենտրոնացան իրավունքի գերակայության, այդ թվում՝ անկախ և արդյունավետ արդարադատության համակարգի կարևորության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա: ԵՄ-ը և Հայաստանը կշարունակեն քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ միաժամանակ ընդլայնելով ոլորտային քաղաքականության քննարկումները կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ՝ կրթության ոլորտի ռազմավարության վերջնականացումն ու դրա իրականացումը խթանելու նպատակով։ Գնահատելով ԶԼՄ-ների դաշտում կատարված աշխատանքը ԵՄ-ը միաժամանակ խրախուսեց Հայաստանին հետագա առաջընթաց գրանցել ավելի մեծ ազատություններ ապահովելու ուղղությամբ։

Գործընկերության կոմիտեն դիտարկեց նաև տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի ոլորտներում և կլիմայի գործողությունների ուղղությամբ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ իրականացումը: Օդային տրանսպորտի հարցում ԵՄ-ը և Հայաստանը պայմանավորվածություն ձեռք բերեցին ընդլայնելու ավիացիոն անվտանգության շուրջ համագործակցությունը՝ հիմք ընդունելով Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2021թ․ դեկտեմբերին: Էներգետիկ ոլորտի հարցում ԵՄ-ը և Հայաստանը պայմանավորվեցին հետամուտ լինել միջուկային անվտանգության վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների ծրագրի իրականացմանը, որը հաստատվել է որպես ԵՄ աջակցությամբ իրականացվող սթրես-թեստերի գործընթացի մաս։ Քննարկման շրջանակներում ամփոփվեց նաև տնտեսական զարգացման, զբաղվածության և կրթության բարեփոխումների ընթացքը: ԵՄ-ն շնորհավորեց Հայաստանին «Հորիզոն Եվրոպա» ծրագրին միանալու կապակցությամբ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև միգրացիայի և շարժունակության ուղղություններով ձեռք բերված առաջընթացին և ի գիտություն ընդունվեց մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության հնարավորինս շուտափույթ մեկնարկի Հայաստանի պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին Գործընկերության կոմիտեն քննարկեց Արևելյան գործընկերությանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Հանդիպումը համանախագահում էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին