«Ազատագրական շարժման» անդամները արդեն երկու օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Շարժման անդամ Նաիրի Հոխիկյանին ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին։ Բերման ենթարկվեցին նաև ութ ցուցարար՝ այդ թվում նաև ակցիայի կազմակերպիչ Վահագն Չախալյանը։
Հիշեցնենք, որ երեկ շարժման անդամներին կրկին խոչընդոտեց ոստիկանական սյունը, որը, պատ կազմելով, թույլ չտվեց, որ շարժման անդամներն իրականացնեն իրենց բողոքի ակցիան։ Իրավիճակը լարվեց, երբ ցուցարարներից մեկը բռնի ուժով փորձեց ճեղքել ոստիկանական պատը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում եղավ, որից հետո բռնի ուժով բերման ենթարկեցին մի քանի ցուցարարների։
Մանրամասն՝ տեսանյութում։