Արտաքին 4 տարի առաջ - 12:10 28-04-2022

Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան 66 միլիոն եվրո կհատկացնեն Լիբանանին

Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան հայտարարել են Լիբանանին 66 միլիոն եվրոյի լրացուցիչ տնտեսական օգնություն հատկացնելու մասին, հաղորդում է Saudi Press Agency-ն:
Սալման թագավորի անվան Մարդասիրական օգնության և մարդասիրական գործողությունների կենտրոնը՝ Սաուդյան Արաբիայի կառավարության հետ փոխգործակցված, Ֆրանսիայի ԱԳՆ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, համաձայն որի՝ Էր Ռիադը Լիբանանի կառավարությանը կտրամադրի 36 միլիոն եվրո։ Հատկացված միջոցները կուղղվեն սննդամթերքի ձեռքբերմանը և առողջապահական համակարգի աջակցությանը, նշում է գործակալությունը։
Փարիզն իր հերթին 30 մլն եվրո կհատկացնի Լիբանանին մարդասիրական ծրագրերի իրականացման համար, ասվում է Բեյրութում Ֆրանսիայի դեսպանատան Twitter-ի էջում։
2019թ.-ից Լիբանանը գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է ազգային արժույթի արժեզրկմամբ, սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի անբավարարությամբ։ Ընդ որում, բազմաթիվ երկրներ խուսափում են էական օգնություն ցույց տալ Բեյրութին՝ բացասաբար գնահատելով տնտեսական ճգնաժամի ֆոնին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք