copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:09 28-04-2022

ՄԻՊ-ը Փարիզում ներկայացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց հարազատների հետ իր շփումների մանրամասները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ապրիլի 27-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնի, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ, դեսպան Բրիս Ռոքֆոյի և Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատը, հաստատության ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև կիսվել է հաստատության առաջնահերթություններով:

Անդրադառնալով Պաշտպանի հաստատության կողմից Արցախ և Հայաստանի սահմանամերձ համայնքներ այցելությունների հետևություններին՝ Պաշտպանը ներկայացրել է արցախահայության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող ճնշումները, այդ թվում՝ հոգեբանական, ապա նաև կոնկրետ ֆիզիկական անձեռնմխելիության ու անվտանգության համար ստեղծված անելանելի պայմանները, որի վերջնանպատակը Արցախի հայաթափումն է։ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նաև գերության մեջ գտնվող ու անհայտ կորած անձանց հարազատների հետ իր շփումների մանրամասները, մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից գերիների ու պահվող անձանց անմիջապես վերադարձնելու հարցում իր միջազգային պարտավորություններն ու եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությունը շարունակաբար չկատարելու վերաբերյալ։

Ֆրանսիայի ԱԳՆ մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնը հանդիպման ընթացքում ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր առաքելությունը։ Տիկին Բորիոնը նախանշել է այն մարտահրավերները, որոնք այժմ առկա են գլոբալ մակարդակում մարդու իրավունքների համընդհանուր բնույթի ընկալման համար, ցավալիորեն նշելով, որ ժամանակակից հակամարտություններն այդ հարցում ամենամեծ մարտահրավերներն են։

Կողմերը նախանշել են նաև կանանց հզորացման օրակարգում համագործակցելու իրենց պատրաստակամությունը։ Քրիստիննե Գրիգորյանը տիկին Բորիոնին հրավիրել է Հայաստան։

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ դեսպան Բրիս Ռոքֆոյը մտահոգություն է հայտնել պատերազմից հետո առկա չհանգուցալուծված հումանիտար հարցերի վերաբերյալ։ Դեսպան Ռոքֆոյը բարձր է գնահատել գերության մեջ գտնվող ու անհայտ կորած անձանց ընտանիքների տարբեր խնդիրների լուծումը պաշտպանի կողմից մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և աջակցելու մոտեցումը։

Հանդիպումների շրջանակներում Քրիստիննե Գրիգորյանը նաև շեշտել է Արցախում միջազգային կազմակերպությունների ու ընդհանրապես՝ միջազգային ներկայացվածությունն ավելացնելու անհրաժեշտությունը՝ որպես արցախահայության իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորման լրացուցիչ երաշխիք։

adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
23:49 Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն. shamshyan.com
09:37 Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ Գագիկ Սուրենյան
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում