Մամուլ 4 տարի առաջ - 08:24 27-04-2022

Գագիկ Ջհանգիրյանն անհանգիստ է. ումից է կախված նրա «ճակատագիրը»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Թեպետ ընդամենը անցած շաբաթ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Գյումրի այցի ժամանակ, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ իր հեռանալու մասին մամուլի հրապարակումներից նա բավականին անհանգիստ է։ Մինչեւ անգամ անձնական նամակներ է գրել Փաշինյանին` մասնավոր հանդիպում խնդրել, սակայն արձագանք չի եղել։

Բանն այն է, որ մայիսի 6-ին Սահմանադրական դատարանը Ջհանգիրյանի հարցով որոշում է կայացնելու` ըստ Արամ Վարդեւանյանի հայցի: Այն Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու անհնարինությանն է վերաբերում` տարիքով պայմանավորված։ ՍԴ մեր աղբյուրի կարծիքով, Ջհանգիրյանի ճակատագիրը դեռեւս այնքան էլ միանշանակ չէ, ինչպես գրում են լրատվամիջոցները, դա կախված է Երվանդ Խունդկարյանից, ՍԴ-ում նրա տեսակետը որոշիչ է եւ կարծիք ձեւավորող»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան