Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:09 26-04-2022

Մարտի 8-ի քեֆ-ուրախություններ կազմակերպելով՝ հերոս տղաների ծնողները չեն լռելու. Գեղամ Նազարյան

«Ինձ շատ անգամ հարցնում են, ասում, որ դուք կամ ձեր ընկերներից մեկը եթե լիներ երկրի ղեկավար, մի՞թե մենք այս պատերազմում կհաղթեինք, մենք այդ հարցին չէինք պատասխանում, այլ ասում ենք՝ մենք թույլ չէինք տա, որ այդ պատերազմը լիներ։ Քանի որ այդ պատերազմն ու արյունը, ողբերգությունը, որ բերեցին մեր երկիր, մեր տուն, արհեստածին էր, այն հնարավոր էր կանխել, եթե ընդամենը ինչ-որ մեկը չասեր՝ ավելի լավ է ինձ գժի տեղ դնեն, բայց հանկարծ ինձ դավաճան չասեն։ Երբ որ հայտարարեցին՝ մենք մեր զրոյական կետից ենք սկսում ենք բանակցել, ոնց ուզում բանակցում ենք, մենք չհասկացանք, որ վճռվում էր մեր որդիների «ապագան»»։

Այս մասին 44-օրյա պատերազմի զոհերի հարազատների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որ այս վարչախմբին ասենք՝ չկարծեք, որ վախեցնելով, սպառնալով, փափուկ բարձ դնելով, մարտի 8-ի քեֆ-ուրախություններ կազմակերպելով՝ հերոս տղաների ծնողները լռելու են»,- ասաց Նազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ