Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:45 26-04-2022

ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բրազիլիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բրազիլական երկկողմ հարաբերությունները՝ կարևորելով հայ համայնքի դերը այդ կապերի ամրապնդման գործում:

Դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը նշել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով:

Հանրապետության նախագահը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում։