copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:28 24-04-2022

Թբիլիսիում բարեխոսական արարողություն է տեղի ունեցել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Ապրիլի 24-ին տեղի Է ունեցել բարեխոսական արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ արարողությանը ներկա է եղել Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը` դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ։
«Արարողությունից հետո ծաղիկներ են խոնարհվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի դիմաց»,-նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված