Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:46 23-04-2022

Իջիր փողոց-հրապարակ, մինչև անցնի վտանգը

Ինչո՞վ է պայմանավորված խորհրդարանական ընդդիմության փողոցային-հրապարակային ակտիվությունը։ Եվ արդյո՞ք ցույցերը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար են կազմակերպվում։

ՌԴ-ն փորձում է վերականգնել իր երբեմնի ազդեցությունը խորհրդային բռնազավթումից ազատագրվածերկրում՝ Ուկրաինայում։ Վաղը կարող է նույն թեման բացել Հարավային Կովկասում։ Արևելյան Եվրոպայի երկրները, Բալթյան երկրներն ուկրաինա-ռուսական պատերազմում աջակցում են Ուկրաինային, պատժամիջոցներ կիրառում ՌԴ-ի դեմ, գործում են ԱՄՆ-ի հետ ներդաշնակ։ Իսկ սկանդինավյան երկրները ցանկություն են հայտնում անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ կարծում են, որ ՌԴ-ն միջազգային անվտանգության սպառնալիք է և կարող է ոտնձգություն կատարել իրենց ինքնիշխանության նկատմամբ։Ուկրաինային աջակցող կամ ՆԱՏՕ-ին միանալու գործընթաց սկսող երկրներն այսպիսով ցույց են տալիս, որ կարծում են, թե այս պատերազմում հաղթելու և նոր աշխարհակարգը գծելու է Արևմուտքը։

Հայաստանում իշխանության մաս կազմող քաղաքական միավորները ցույց են տալիս, որ կարծում են, թե այս պատերազմում հաղթելու և նոր աշխարհակարգում բևեռ է դառնալու ՌԴ-ն։ Հեռևաբար՝ ենթադրում են, որ եթե ՌԴ-ն հաղթի Ուկրիանայում, իսկ ԱՄՆ-ն ընդունի, որ ՌԴ-ն կարող է ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասում, ապա ՀՀ-ում իշխանության կլինեն ՌԴ-ից կախվածությունը խորացնելու կողմնակից ուժերը։ Այս ենթադրությամբ՝ ընդդիմությունը փողոցում ցույց է տալիս, թե ռուսամետ է, և ՌԴ-ի հաղթելու պարագայում կարող է իշխանության գալ ՀՀ-ում։

Այսպես աշխարհին ցույց են տալիս, թե ՀՀ-ում ռուսամետ ուժեր կան, որոնք կարող են տապալել Փաշինյանին, եթե վերջինս Բրյուսելի, Արևմուտքի միջնորդությամբ ՌԴ շահերի դեմ ելույթ ունենա կամ փաստաթուղթ ստորագրի։ Այսինքն՝ ընդդիմությունը տևական ժամանակ ցույցերէ կազմակերպում Փաշինյանին հեռացնելու պահանջով, ինչի շնորհիվ ՀՀ-ն մանևրում է և ներքաղաքական անկայունության պատրվակով խուսափում է Արևմուտքին հրապարակավ պաշտպանելուց Արևմուտք-ՌԴ կռվում։

Այսպիսով՝ պարզ է, որ ներկայում փողոցում-հրապարակում ընդդիմության մասնակցությամբ լուծվում է մեկ հարց՝ ժամանակ ձգելմինչև անցնի վտանգն ու պարզվի, թե ովքեր են աշխարհի և մեր տարածաշրջանի տերերը։ Վատն այն է, որ այս մանևրը բացասաբար է ազդում սոցիալ-հոգեբանության վրա,և հայ ժողովուրդը նոր աշխարհակարգում կարող է բացասական վերաբերմունքի արժանանալ։ Չնայած՝ այս հարցում էլ կարելի է մանևրել։ Օրինակ՝ Արևմուտքի հաղթանակից հետո մի գիշերում կարելի է լուծարել ռուսամետ ուժերը Հարավսլավիայի օրը չընկելու համար։

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել