Ուղիղ եթեր
Միսը մեզանից 2600 դրամով վերցնում 4000-ով վաճառում են. սա պետություն չի, թյուրիմացություն է
copy image url

Միսը մեզանից 2600 դրամով վերցնում 4000-ով վաճառում են. սա պետություն չի, թյուրիմացություն է

Ներքին 3 տարի առաջ - 19:08 23-04-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Գյուղատնտեսական տարին անցած տարվա նման է, խոստումնալից չէ։ Մեր հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հացահատիկի մշակությունն է, ինչը միշտ վնասով ենք փակում։ Անցած տարի մենք արտերը ցանել ենք, բայց չենք քաղել։ Ոչ թե զրոյով, այլ մինուսով ենք դուրս եկել, քանի որ անասնակերը ամբողջությամբ գնել ենք։ Այս մասին oragir. news-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Ռազմիկ Հարությունյանը, ում տարիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է։

Անցած տարիների համեմատ գյուղերում անասնագլխաքանակը նվազել է՝ կերի թանկացման պատճառով։ Խոտի մեկ հակի արժեքը 2500 դրամ է, ցորենի ծղոտինը՝ 1500։ Գյուղացին խոզերի համար կեր հանդիսացող գարին ձեռք է բերում մեկ կիլոգրամը 230 դրամով։

«Այսօրվա դրությամբ Երևանում տավարի միսը 4000 դրամ է, խոզինը՝ 4500, բայց մենք այդ գնով չենք կարողանում վաճառել, վերավաճառողները 2600 դրամով գնում են, տանում են թանկ՝ 4000-ով վաճառում»,- ասաց Ռազմիկը՝ հավելելով, որ սա պետություն չի, թյուրիմացություն է։

Մեզ հետ զրույցում Հարությունյանը նաև ասաց. «Վերավաճառողները այս ամենը պատճառաբանում են նրանով, որ հիմա մորթը արգելված է, սպանդանոց էլ չկա, չգիտենք՝ որտեղ է, ինչ հասցեով և ինչ պայմաններով։ Սա պետություն չի: Առաջ «Միստրեստ» կար, գալիս միանգամից միսը մթերում-տանում էին, «Միսկոմբինատը» աշխատում էր, կանսերվաներ էին պատրաստում»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, գոնե մի հատ մսի կոմբինատ չկա, կոնսերվա փակի, կռիշկեքը ուղարկի բանակ, երեխաները կապեն դիրքերին։

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
16:20 «Նաիրիտ»-ի ապամոնտաժումն անխուսափելի է. «գիգանտները» թույլ չեն տա, որ ՀՀ-ում կաուչուկ արտադրվի
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
15:00 Մութ ձի, մութ պատմություն ու կասկածներ Արման Թաթոյանի շուրջ
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
15:30 Ոչխարը ծախեմ, ականջս դինջ ապրեմ. լոռեցի հովիվ