Կակաոյի հատիկների և պինդ տեսակի պանրի մեծ պարունակությամբ մթերքները կարող են դառնալ միգրենի ցավոտ նոպայի «իջեցվող ձգան», ասել է բժիշկ-նյարդաբան Դմիտրի Շուբինը «Առաջին ալիքի» «Ապրել առողջ» ծրագրի եթերում։
Սուր գլխացավի նոպան կարող է սկսվել ոչ միայն մթնոլորտային ճնշման անկման կամ սթրեսի պատճառով, միգրեն կարող է առաջացնել սուրճի, շոկոլադի և պինդ տեսակի պանրի օգտագործումը: Գիտականորեն ապացուցված է, որ այս մթերքը տրիգեր է այն մարդկանց համար, ովքեր տառապում են գլխացավերից:
Նշանակություն չունի, թե մարդն այս մթերքներից ինչ քանակությամբ է կերել, նոպա կարող են առաջացնել շոկոլադի մի քանի կտորը, մեկ բաժակ սուրճը կամ կարմիր գինու ոչ մեծ գավաթը: