Ուղիղ եթեր
«Լացիոն» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով
copy image url

«Լացիոն» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով

Սպորտ 3 տարի առաջ - 00:11 22-04-2022

Հռոմեական «Լացիոն» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով եւ սկսել է բանակցություններ նրա հետ՝ առաջարկելով պայմանագիր, հաղորդում է Tuttomercatoweb-ը։

«Ռոման» ու 33-ամյա ֆուտբոլիստը դեռ համաձայնության չեն հասել պայմանագրի երկարաձգման հարցում։ Մխիթարյանը հուլիսի 1-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակեցլ է 41 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։