Ներքին 4 տարի առաջ - 21:43 21-04-2022

Հաագայում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված համերգ

Հաագայում ապրիլի 20-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված համերգ, որը կազմակերպել էր Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ Հայաստանի դեսպանության հովանու ներքո։

Համերգին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի և ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ընդգծեցին Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և վերահաստատեցին այդ ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու իրենց հանձնառությունը:

Ելույթով հանդես եկավ նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը Նիդերլանդներում հայ համայնքի կողքին կանգնելու համար։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև խորհրդարանականներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած ավանդի համար և հույս հայտնեց, որ Նիդերլանդների կառավարությունը ևս մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Հիշատակի երեկոն ավարտվեց «Zwarte Zee» հնգյակի կողմից հայ անվանի երգահանների ստեղծագործությունների կատարումներով։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա