Ներքին 4 տարի առաջ - 20:29 21-04-2022

Հիմա Նիկոլին հավատա՞նք, թե՞ Ալիևին․ Սերոբ Գասպարյան

Արդեն 3-րդ օրն է, ինչ ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում։ Արթուր Վանեցյանի կազմակերպած անժամկետ բողոքի ակցիային միացել են հանրային և քաղաքական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։ Ակցիային մասնակցում է նաև «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյան, որը, պատասխանելով Oragir.news-ի հարցին, թե արդյոք ակցիան ընթանում է այնպես, ինչպես պլանավորված էր, ասաց․ «Ես շաբաթ օրվանից այստեղ եմ, մենք եկանք ընդամենը չորս հոգով, և հիմա փառք Աստծո, արդյունքը տեսնում եք՝ կամաց-կամաց ժողովուրդը շատանում է, և սա սպասելի է։ Ես որ եկա այստեղ, մարդ չկար, մենակ էի և ասացի, որ անժամկետ է լինելու մեր պայքարը և ես արդեն տեսնում եմ հաղթանակը։ Մենք սատանային քշելու ենք, չարիքը դուրս է գալու Հայաստան աշխարհից և Հայաստանը որպես Աստծո թագավորություն է լինելու, ոչ թե չարիքի, որտեղ մարդիկ կսիրեն իրար, ոչ թե կատեն։ Ես չարիք ու բարիքը այդ իմաստով եմ ասում, որովհետև որոշ ժամանակ առաջ ժողովրդին բաժանեցին տարբեր մասերի, կուռքեր սարքեցին ու դրեցին՝ սա սպիտակ ա, սա սև ա, սա՝ դեղին, սրանիք երկնագույններ են, ես այսօր ասում եմ՝ մի գույն է լինելու, և դա լինելու է սիրո գույնը»։

Իսկ այն հարցին, թե Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին ստորագրվածը կապիտուլացիա չէր, իր գնահատմամբ՝ այն կապիտուլացիա՞ էր, թե՞ ոչ, Գասպարյանը ասաց․ «Էդմոն Մարուքյանը մի ժամանակ ուրիշ բան էր ասում, բայց այսօր ուրիշ բան է ասում։ Ես չեմ ուզում իր անձը վիրավորել, բայց ասեմ՝ եթե մարդը սկսում է ինչ-որ պաշտոնների գալուց ուրիշ քաղաքականություն վարել, ուրիշ նախադասություններ արտաբերել, դա, իմ կարծիքով, հարգելի չէ։ Մարդիկ կան, որ մինչև այսօր պայքարի մեջ են՝ տարբեր կուսակցություններ, տարբեր պագոններ փոխելով, չի կարելի նման բան։ Կապիտուլացիան շարունակվում է, ի՞նչ է դա, եթե ոչ բան զիջել։ Դա կապիտուլացիա է։ Այսօր մենք տեսնում ենք՝ այդ մարդը ԱԺ-ից ասում է՝ սա պիտի տանք, նա պիտի տանք։ Նայում ենք սահմանին ինչ է կատարվում, թշնամին արդեն տարուց ավել է՝ մեր սահմանի մեջ է, ու երկրի ղեկավարը ոչ մի բան չի խոսում, ոչ մի գործողություն չի անում։ Կապիտուլացիա չէ՞, երբ քո զինվորը նվաստանում է կամ առանց կրակոցի քո զինվորին տանում են»։

Իսկ խաղաղության պայմանագրի մասին խոսելիս ասաց․ «Հիմա իրա՞ն հավատանք, թե՞ Ալիևին։ Ալիևն էլ դրան հակառակ ասաց՝ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, դրանից հետո մենք կվերցնենք մեր պատմական Զանգեզուրը, դրանից հետո՝ Սևանը, և ոչ թե տանկերով կմտնենք մեր պատմական Երևանը, այլ հենց այնպես կգանք։ Դա էլ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո է լինելու։ Դա խաղաղության պայմանագիր չէ, այլ կեղծ օրակարգ։ Դա մարդկանց թմրեցնել է, խաբել է։ Ինչպես 30 տարի այս ժողովուրդը խաբվել են։ Հիմա մարդկանց ես ասում եմ՝ սա վերջն է, եթե մի անգամ էլ խաբվեցինք, Հայաստան չի լինելու»,- ասաց Սերոբ Գասպարյան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու