Ներքին 4 տարի առաջ - 19:58 21-04-2022

Հայկական եւ բելառուսական ընկերությունները ստորագրել են ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրեր

Բելառուսի Հանրապետությունից գործարարների մեծ խումբ է ժամանել Հայաստան՝ կառավարության հետ հայ-բելառուսական կոոպերատիվ համագործակցության հնարավորությունները քննարկելու եւ հայկական ձեռնարկությունների հետ գործարար կապեր հաստատելու նպատակով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական հարցերի համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանի ակտիվ աջակցությամբ Երեւանում տեղի ունեցած հանդիպումներն արդեն տվել են գործնական արդյունքներ՝ հայկական եւ բելառուսական ընկերությունները ստորագրել են ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր՝ ապրիլի 21-ին, տեղի ունեցավ թեմային նվիրված քննարկում, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը եւ Նարեկ Տերյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Անդրեյ Բույնեւիչը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարեւը, ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկը եւ հայկական ու բելառուսական բիզնես համայնքների ներկայացուցիչները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին