Միտք 4 տարի առաջ - 11:03 21-04-2022

Երիտասարդությունն է որոշողը՝ ուզո՞ւմ է ունենալ պետություն ու պետականություն, թե՞ ոչ

Մեր ազգային զարթոնքը արդյունավետ ու ամբողջական չէր լինի առանց երիտասարդության: 1988-ի հանրահավաքների ու երթերի շարժիչ ուժը ուսանողությունն էր, թափանիվը, որի պտույտն անհնար էր կասեցնել: Հենց փետրվար ամսից Օպերայի բակում ուսանողությունն էր կանգնած և բռունցք պարզած վանկարկում էր՝ Ար-ցախ: Օպերայի բազալտե աստիճաններին շուրջօրյա նստացույց անողները նրանք էին, մասնավորապես Մայր բուհի ուսանողները, որ նաև առաջնորդող էին բոլոր բուհերի մեջ: Ամիսներով դասադուլ էին անում, ըմբոստ ու անհնազանդ տարբեր միջոցառումներով իրենց կամքն ու պահանջը թելադրում: Եվ այդ ամենը՝ Խորհրդային կայսրությունում, փակ համակարգում, ռեժիմի պայմաններում: Ուսանողական հուզումներից անգամ Խորհրդային Միությունն էր զգուշանում, հաշվի նստում և նույնիսկ ընկրկում: Իսկ հետո այդ ուսանողների զգալի մասը կռվում էր Արցախյան ազատամարտում՝ ձևավորվող ջոկատների մեջ, երբ Հայաստանը բանակ չուներ:

2018-ի ապրիլին, երբ ուսանողությունը դուրս եկավ փողոց ու հրապարակ, վճռված էր Թավշե հեղափոխության ելքը: Պատահական չէր, որ հեղափոխության առաջնորդները, անցնելով բուհից բուհ, թակում էին դռները և ուսանողությանն անհնազանդության կոչ անում, քանի որ լավ գիտեին՝ միայն այդպես կարող են իրենց հաջողությունն ապահովել: Երբ ուսանողությունը փողոցներում ու հրապարակներում պարում էր ու երգում, արդեն պարզ էր, որ ապագան իրենք են և ապագայի երկիրն իրենց պատկերացմամբ են ուզում տեսնել: Երիտասարդներն ուզում էին ավելի լավ երկիր ունենալ, ավելի հաճելի ապրել, հանգիստ ու հարմարավետ:

Հիմա մենք կանգնած ենք Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ: Իսկ Արցախի ինքնորոշումը, ազատ ու անկախ ապրելու կամքն ու իրավունքը Հայաստանի անկախության հռչակագրի հիմքում է խարսխված, մեր պետականության հիմնասյուներից է: Կորցնելով Արցախը՝ խարխլում ենք մեր պետականությունը: Արդեն Արցախի զգալի մասը կորցնելով՝ տարածքներ ենք կորցրել Հայաստանից:

Հիմա որոշողը երիտասարդությունն է. եթե գիտակցում ու արժևորում է մեր անկախությունն ու պետականությունը, ուրեմն նորից դուրս կգա փողոց ու հրապարակ: Եվ այս սկսվող շարժումը, որ երկիրը փրկելու շարժում է, կունենա հաջողություն, եթե ոչ, խիստ կասկածելի է և գրեթե անհույս: Երիտասարդությունն է որոշողը՝ ուզո՞ւմ է ունենալ պետություն ու պետականություն, թե՞ ոչ: Հայաստանի ապագան իրենք են, և իրենք են ապագա Հայաստանի վճռողը:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ