Երևան +15°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:11 21-04-2022

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին՝ ոչ մի բառ․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կապիտուլյանտը ՌԴ Պետական Դումայում ասում է՝ Պուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի և այլ հարցերի շուրջ։

Կարդացեք երեկվա Պուտին-Փաշինյան հայտարարությունը.
Արցախի կարգավիճակի մասին՝ ոչ մի խոսք։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին՝ ոչ մի բառ։
Արցախի խնդրի վերջնական կարգավորման մասին՝ էլի ոչ մի խոսք։

Եթե Մոսկվայում է այս մարդն օրը ցերեկով ստում, պատկերացնու՞մ եք Երեւան վերադառնալուց հետո ինչ «հեքիաթներ» է պատմելու։