Ներքին 4 տարի առաջ - 00:49 20-04-2022

Դիվանագիտական ճանապարհով հնարավոր է իրավիճակը շտկել․ Արա Այվազյան

Զորքերի հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից, ինչպես փոխանցում է news.am-ը, այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը՝ մեկնաբանելով զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հարցին։

«Ես այսօր չեմ ներկայացնում պաշտոնական Երևանը, ով նման բան է ասել, իրենց պետք է այդ հարցն ուղղել։ Ես գտնում եմ, որ այդ հայելային հետքաշումը տակտիկական շատ մեծ սխալ էր մեր կողմից, որովհետև, եթե հիշում եք, ընդհուպ մինչև մայիսի 27-ը եղել են հասցեական հայտարարություններ և վերջին հայտարարությունը եղել է ԱՄՆ պետդեպի կողմից և շատ խիստ հայտարարություն էր»,– ասել է նա՝ հավելելով, որ դրանից առաջ հայտարարություններ են արել Ֆրանսիան, ԵՄ–ն, Կանադան, Հնդկաստանը և Իրանը։

Հարցին, թե հնարավոր է Նիկոլ Փաշինյանի և այս իշխանությունների հեռացմամբ Արցախի հարցում գտնվեն արդյունավետ լուծումներ, Արա Այվազյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր է իրավիճակը շտկել։

«Շատ դժվար է լինելու, երկարատև գործընթաց է, վտանգավոր իրավիճակ է մեր տարածաշրջանում, և յուրաքանչյուր քայլ, որ անում ենք, պետք է հարյուր անգամ չափենք, նոր կտրենք։ Նորից եմ կրկնում՝ աշխարհաքաղաքական արկածախնդրությունը հիմա շատ վտանգավոր բան է մեզ համար»,– ասաց նա։

Պատասխանելով Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին, Արա Այվազյանն ասել է, որ անհրաժեշտ է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև ինչ–որ ձևով լինի երկխոսություն, բայց ոչ թե նախապայմանների լեզվով։ «Եվ եթե տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրները շահագրգռված են, որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություն, ապա պետք է հրաժարվեն հաղթողի և պարտվողի կատեգորիաներից։ Այսօր ես չեմ տեսնում, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց սպասարկող ու աջակցող ուժերը այդ ձևով են մտածում»,– ասել է նա։

Ի պատասխան հարցի, որ հանրության շրջանում կա մտավախություն, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» նախապայման է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար, Արա Այվազյանն ասել է, որ ինքը չի մասնակցում բանակցություններին և չի կարող ասել, իսկ հարցին, թե արդյոք իր պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է նման խոսակցություն, նա պատասխանել է․

«Առնվազն արտաքին գործերի նախարարությունը իմ ղեկավարման ժամանակահատվածում որևէ փաստաթուղթ, որևէ գաղափար չի ունեցել, չի ստացել, միայն ես լսել եմ պարբերաբար, որ ադրբեջանական կողմն ասում էր, որ իրենք խաղաղության առաջարկ են արել, բայց դրանից բացի, ես որևէ փաստաթուղթ կամ զրույց չեմ ունեցել»։

Հարցին, թե ինքը կո՞ղմ է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, Արա Այվազյանն ասել է որ ինքն իր դիրքորոշումն այս հարցում արտահայտել է ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարվելով։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո