Ներքին 4 տարի առաջ - 21:34 17-04-2022

Ազատության հրապարակից 5 անձ բերման է ենթարկվել․ Արսեն Բաբայան


Ազատության հրապարակում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, ովքեր թույլ չտվեցին, որպեսզի հավաքված ցուցարարները վրաններ տեղադրեն՝ գիշերը մնալու համար։ Իրավիճակը մի պահ բավական լարվեց ու մի խումբ քաղաքացիներ բերման ենթարկվեցին։
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ մոտ 5 անձ բերման են ենթարկել։
«Խոստացել են, որ պետք է վերադարձնեն քաղաքացիներին։ Վրանները նույնպես ձերբակալված են, այժմ սպասում ենք, որ դրանք նույնպես հետ բերեն։ Ոստիկանությունը խախտել է օրենսդրությունը, չէին կարող արգելել, որ հավաքի համար անհրաժեշտ գույքը բերվի Ազատության հրապարակ։ Ընդ որում՝ ոչ միայն վրանները թույլ չեն տվել տեղադրել, այլև առհասարակ թույլ չեն տվել դրանք տեղափոխել Ազատության հրապարակ։ Մինչդեռ թե ՀՀ ոստիկանությանը, թե Երևանի քաղաքապետարարնին տեղեկացրել էինք․ որ շտապ հավաքի ընթացքում օգտագործելու են վրաններ, աթոռներ և այլ անհրաժեշտ պարագաներ»,-ասաց Բաբայանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ապրիլի 17-ին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական ակցիա է սկսել Ազատության հրապարակում և կոչ արել քաղաքացիներին միանալ իրեն ու պայքարել՝ հանուն Հայաստանի և Արցախի փրկության։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ