Արտաքին 4 տարի առաջ - 15:29 17-04-2022

«Հզոր զինատեսակների» խմբաքանակից մատակարարումներ են հասնում Ուկրաինա

ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրված 800 միլիոն դոլար արժողությամբ օգնության վերջին փաթեթի շրջանակում զենքի, զինամթերքի և անվտանգության ոլորտի այլ աջակցության մատակարարումները սկսել են հասնել Ուկրաինա, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության սեփական աղբյուրներին:
CNN-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթվա սկզբին հավանություն է տվել Ուկրաինային զենքի և զինամթերքի լրացուցիչ խմբաքանակի տրամադրմանը։
Վաշինգտոնն առաջին անգամ համաձայնել է Կիևին տրամադրել այնպիսի հզոր զենքեր, ինչպիսիք են 11 Մի-17 ուղղաթիռ, 18 155 մմ-ոց հաուբից և ևս 300 Switchblade ԱԹՍ, որոնք մի քանի շաբաթ առաջ Բայդենի վարչակազմի որոշ պաշտոնյաներ իրավիճակի սրման առումով մեծ ռիսկ էին համարում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և մի շարք այլ երկրներ «այսօր բավականին լավ» աջակցում են ուկրաինացիներին։ «Բայց կարող են դա ավելի լավ անել: Նրանք միանշանակ կարող են դա անել»,- ընդգծել է Զելենսկին, որի խոսքերը մեջբերել է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան