Արտաքին 4 տարի առաջ - 10:48 17-04-2022

Շվեդիայում հակաիսլամական ցույցերի պատճառով շարունակվում են անկարգությունները

Մալմյո քաղաքում մի քանի մարդ է վիրավորվել, երեք մեքենա է այրվել անկարգությունների ընթացքում, որոնք սկսվել են դանիացի աջ ծայրահեղական Ռասմուս Պալուդանի հակաիսլամական ակցիայի պատճառով, որի ժամանակ նա այրել է Ղուրանը, հաղորդել է SVT հեռուստաալիքը։
Քարով հարվածել են մի կնոջ գլխին, ցուցարարները հարձակվել են դանիացի լուսանկարչի վրա։
Մոտ 30 մարդ քարեր է նետել ոստիկանների և պարեկային մեքենաների վրա։ Անցակետերը հաղթահարել փորձող ցուցարարներին ցրելու համար իրավապահները պղպեղով գազ են կիրառել։
Hard Deal կուսակցության առաջնորդ, փաստաբան Պալուդանի ակցիան նախատեսված էր Լանդսկրունա քաղաքում, սակայն ոստիկանությունն այն հետաձգելու որոշում էր կայացրել։
Ուրբաթ օրը Էրեբրո քաղաքում Պալուդանի կազմակերպած ակցիայի հետ կապված անկարգությունների ժամանակ վիրավորվել է 12 ոստիկան, այրվել են պարեկային մի քանի մեքենաներ։ Ավելի վաղ նմանատիպ բողոքի ակցիաների ժամանակ Ստոկհոլմի Ռինկեբյու արվարձանում ութ մարդ է ձերբակալվել։ Հինգշաբթի օրը Լինչյոպինգում և Նորչյոպինգում դանիացի քաղաքական գործչի ակցիայի հետ կապված ցույցերի ժամանակ այրվել է 15 մեքենա, ոստիկանությունը բերման է ենթարկել երկու ցուցարարի։
Hard Deal կուսակցությունը հիմնադրվել է Պալուդանի կողմից 2017 թվականին: Նա հայտնի է YouTube-ում իր բազմաթիվ հակաիսլամական տեսանյութերով: Քաղաքական գործիչը հրապարակավ այրել է Ղուրանը, նրա կուսակցությունը պահանջում է արգելել իսլամը և արտաքսել Դանիայից բոլոր «ոչ արևմտյան անձանց, որոնց ապաստան է տրամադրվել երկրում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում