Ավելին 4 տարի առաջ - 14:02 16-04-2022

Պավել Դուրովը և Յուրի Միլները Forbes-ին խնդրել են՝ իրենց ռուս գործարարներ չհամարել

Ռուսաստանի Դաշնության հետ կապված մի շարք ձեռնարկատերեր Forbes ամսագրի հրատարակիչներին խնդրել են իրենց «ռուս գործարարներ» չանվանել։
Մասնավորապես, գրում է թերթը, այս մասին խնդրել են VKontakte-ի և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ներկայացուցիչները։ «Պավելը տարիներ առաջ լքել է Ռուսաստանը և չի պատրաստվում վերադառնալ»,- ասել է գործարարի ներկայացուցիչը։
Դուրովը մի քանի տարի եղել է Forbes-ի ցուցակում որպես Ռուսաստանի ներկայացուցիչ, սակայն այժմ նա խնդրում է նշել, որ անցյալ տարվանից նա Ֆրանսիայի քաղաքացի է (Telegram-ի հիմնադիրը նաև, ըստ տեղեկությունների, ունի Սենթ Քիթսի և նևիսի քաղաքացիություն):
Նաև խնդրում են իրենց ռուս գործարարներ չանվանել Իգոր և Դմիտրի Բուխմանները՝ Playrix-ի հիմնադիրները, որը զբաղվում է բջջային խաղերի մշակմամբ, Նիկոլայ Ստորոնսկին՝ Revolut-ի համահիմնադիրը և ներդրող Յուրի Միլները։
Բուխմանները նշում են, որ իրենք Իսրայել են տեղափոխվել մի քանի տարի առաջ, իսկ Ստորոնսկու ներկայացուցիչները հիշեցնում են, որ նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Յուրի Միլները պնդում է, որ 2014 թվականից ի վեր չի եղել Ռուսաստանում և ՌԴ տարածքում ակտիվներ չունի, իսկ 1999 թվականին ստացել է Իսրայելի քաղաքացիություն։
Forbes-ը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ կապեր ունեցող ձեռնարկատերերի կողմից «ռուս գործարարների» ցուցակում չընդգրկվելու վերաբերյալ հարցումներ ստացվել են նաև նախկինում, սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում նման հարցումների թիվն աճել է, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում