Ներքին 4 տարի առաջ - 13:35 16-04-2022

Դա ասելո՞ւ բան է, դե թող Վիգեն Խաչատրյանն էլ գնա մնա այնտեղ․ Արզաքանցյան

Երկու օր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը իր ելութի ընթացքում խոստովանեց, որ կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե՝ առանց զոհերի։ Փաշինյանի այս ելույթը հանրության շրջանում իսկական շոկ առաջացրեց։ Սրան հաջորդեց Վիգեն Խաչատրյանի հայտարարությունը, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, որը ավելի լարեց առանց այդ էլ շոկային իրավիճակը։ «1996թ.-ին մի գաղափար առաջ քաշվեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել, և այսօր կարելի է ասել, որ դա, թերևս, ճիշտ չի եղել, իմ կարծիքով»,- ասել էր Խաչատրյանը։

Oragir.news-ը իշխանության վերջին ելույթների վերաբերյալ զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ, հարցնելով, թե ի՞նչպես է վերաբերվում այդ հայտարարություններին։

«Ես մեր երկրում կատարվող յուրաքանչյուր քաղաքական անցուդարձի հետևում եմ ու ապշած եմ, թե ինչ է այսօր կատարվում։ Չեմ կարող ասել՝ Փաշինյանը ի վերջո կստորագրի Արցախը Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթ, թե՞ ոչ, դա իր որոշումն է, այսօր իշխանությունը իրենց ձեռքում է, և իրենք ինչ ուզում դա էլ անում են։ Բայց Արցախը Ադրբեջանի կազմում ի՞նչ ապագա պետք է ունենա։ Դա ասելու՞ բան է, դե թող Վիգեն Խաչատրյանն էլ գնա մնա այնտեղ։
Սա մեծ խնդիր է, ո՞նց եղավ, որ այդ խնդիր 30 տարի չկարողացան լուծել, այսօրվա իշխանությունները եկան, որոշեցին պատերազմում հաղթանակած, ազատագրված տարածքները վերցնել ու տալ թուրքերին, հիմա էլ ասում են՝ բարիշենք։ Տենց ո՞նց կլինի։ Այդքան մարդ է զոհվել՝ մեր հայրենիքի, մեր հողի համար, թուրքը ո՞վ եղավ, որ այսօր ինքն է պայմաններ թելադրում։ Ախր Թուրքիան էլ չի թելադրում է, Ադրբեջանն է թելադրում, այն Ադրբեջանը, որին մենք ենք վազել սովորեցրել։ Ամոթ է։
Այս մարդիկ պայքարի մեջ հաջողություններ չեն ունեցել, դրա համար էլ ճարը կտրված ամեն ինչին համաձայնվում են, ի՞նչ անեն։ Բայց այդպես չի կարելի։ Չի կարելի ադրբեջանցու որևէ պայմանի համաձայնվել։ Պե՞տք է, նորից կգնանք պատերազմի, ի՞նչ է եղել։ Պետք է ի վերջո քո երկրի համար պայքարես, թե՞ ոչ, եթե ոչ, էլ ինչի՞ համար ենք ապրում» -ասաց Արզաքանցյանը։


Մելքոնյան Մանուշակ

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել