copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:07 15-04-2022

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող Իրանի ՀՕՊ կայաններին

Իսրայելի ռազմաօդային ուժերը գրահել են Դամասկոսի արվարձանների վրա, որտեղ օրերս տեղադրվել էին իրանական հակաօդային պաշտպանության կայանքներն ու ռադարները։ Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել նաև ռազմական շարասյունին, որը իրանական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ էր տեղափոխում սիրիական բանակի կողմից կռվող շիական «Հեզբոլլահ» ջոկատների բազա։
Ականատեսները հայտնել են, որ մի քանի հզոր պայթյուններ են լսվել երկրի մայրաքաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում։