Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:27 14-04-2022

Որոշներին կգնդակահարեն Շուշիի պատերի տակ, որոշներն էլ ցմահ կնստեն. Արշակ Զաքարյան

Արդեն 2 օր է՝ Ազգային ժողովում իշխող ՔՊ խմբակցությունը խոսում է այն մասին, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, և, ըստ էության, խոսում են Արցախը ամբողջությամբ և վերջնականորեն Ադրբեջանին զիջելու մասին։

«Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արշակ Զաքարյանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե ինչպես ընկալել իշխանականների այս հայտարարությունները, և ինչ դիտարկումներ ունի ինքը:

«ՔՊ-ականներն իրենց այդ արտահայտությունների, գործողությունների ու այդ ամենի համար «Հայկական նյուրնբերգյան դատավարության» ժամանակ դատվելու են Շուշիում, դա լինելու է, ժամանակի հարց է, բոլորը պատժվելու են։ Որոշներին կգնդակահարեն Շուշիի պատերի տակ, որոշներն էլ ցմահ կնստեն իրենց հայատյաց գործողությունների համար։ Դա իմ ոչ միայն ցանկությունն է, այլև, ես կարծում եմ, վերջիվերջո այդպես է լինելու, որովհետև եթե անպատիժ մնացին, դա նշանակում է, որ մենք արժանի ենք, որ մեր ազգը կործանվի»,- ասաց Զաքարյանը։

Հարցրինք՝ այնուամենայնիվ, իր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը կգնա՞ դրան, կստորագրի «խաղաղության պայմանագիրը»:

«Նիկոլ Փաշինյանին դրա համար են բերել. դա իմ անձնական կարծիքն է։ Նիկոլ Փաշինյանը հայատյաց և հայերին ու հայկական ամեն ինչը ամենաշատը ատող անձնավորությունն է։ Նա հատուկ եկել է Արցախը հանձնելու, հայերին պետականությունից զրկելու համար։ Դա նրա միսիան է, և նա իր միսիայից չի շեղվում և ամեն ինչ անում է իր նպատակներին հասնելու համար։ Նա դա չի թաքցնում։ Իրեն դա հաջողվելու է, եթե մենք՝ ազգը, կամ Ձեր ասած ընդդիմությունը իրեն դա թույլ տա։ Մենք հիմա դատվում ենք, գիտեք, 15 տարի մեզ վրա ազատազրկում է դրել, ինքը մնացածին մեզնով ու մեզնմաններով է վախեցնում, մարդիկ էլ տներից դուրս չեն գալիս։ Հիմա գնացեք սրճարանները նայեք։ Եթե ազգի համար հատուկենտ, մատների վրա հաշված մարդիկ պիտի մտածեն, ապա այդ մարդիկ չեն կորչի, բայց մնացածը կկորչեն»,- ասաց Զաքարյանը։





Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել