Երևան +27°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 10:09 13-04-2022

Չենք քայլում մեր ճանապարհով, և մեր ճանապարհն անցնում է մեր թշնամին

Մենք այսօր ընտրության հնարավորություն չունենք: Մեր առջև դրված չէ երկու ճանապարհ, որպեսզի որոշենք՝ կա՛մ մեկով ենք քայլում, կա՛մ՝ մյուսով: Մեր ճանապարհը մեկն է՝ տեր լինենք Հայաստանին և չկորցնենք Արցախը: Պահպանենք մեր ամեն օր բզկտվող պետությունն ու աղոտվող պետականությունը: Մեր մի կողմ հրած արժեքները, որոնց մասին չենք հիշում: Մենք դիտորդի կարգավիճակում ենք, որի գործը նայելն է, թե ինչպես են մեր հայացքի միջով սահում, գնում այն ամենը՝ ինչը մերն է, որին հասել ենք արյունով ու քրտինքով, կորուստներով ու զրկանքով: Եվ առայժմ ձեռք չենք մեկնում, ուսներս դեմ չենք տալիս, որ բռնենք, չսահի ու չընկնի, չգնա մեզնից մերը: Այդպես հեռուստաէկրանի առաջ են նստում ու նայում օտար ֆիլմ ինչ-որ վատ բանի մասին և թեթև ցավ ապրում, ինչպես հիմա մենք ենք նայում մեր հեռացումը մեզնից: Ցավ ենք զգում, տխուր ենք, այդքանը թերևս: Բայց չենք փորձում ավելին: Գուցե մի քիչ տարբեր, քան անտարբերությունն է:

Մեր մտավորականը լուռ է, և այդ լռությանը համարժեք մի բառ կա՝ հանցավոր, երբ հատկապես նրա խոսքի կարիքը կա, անհրաժեշտությունը: Կամ խոսում է այնպես, որ միայն ինքը լսի, ինքնաբավ: Մեր շարքային քաղաքցին լոռ է, կամ ընդամենը քրթմնջում է քթի տակ և սովորական քայլում իր օրվա ժամերի մջով: Լուռ է մեր ուսանողությունը, որի առաքելությունը խոսելն է, ընդվզելն ու պայքարելը: Իսկ քաղաքական ընդդիմադիր ուժն Արցախի դրոշն է վեր խոյացնում Երևանում ու մյուս քաղաքներում՝ փորձելով խախտել այդ լռությունը, դարձնել բարձրաձայն ու վճռական՝ որպես Արցախի փրկություն, և տագնապ, որ Հայաստանն Արցախի չվերածվի:

Ձայն ձայնի տված՝ եկել ենք մի լռության համաձայնություն, թե ինչպես են մեր ընտրած իշխանությունները, նախ՝ պատերազմով, հետո՝ անպատերազմ, Արցացից հրաժարվում: Համաձայնություն՝ Հայաստանը պատառ-պատառ, հատված-հատված թշնամուն մատուցելու հետ: Մենք միմյանց ցույց ենք տալիս, որ այդ ամենը մեր սրտով չէ, նաև համոզված ենք, որ այդ ընթացքը կանգ չունի, շարունակվելու է, քանի դեռ մեր տերերը մեր երկիրն ու մեզ անտերության մատնածներն են: Այդքանն է մեր անհագստության շրջանակը: Մենք գիտենք, որ այլընտրանք չունենք, որ մեր ճանապարհը մեկն է՝ Արցախի փրկությունն ու Հայաստանին տեր լինելը: Բայց առայժմ չենք քայլում մեր ճանապարհով: Նման դեպքում մեր ճանապարհն անցնում է մեր թշնամին:



Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
22:30 Արցախը հանձնեցի, թողեք Հայաստանը փրկեմ․ Նիկոլ Փաշինյանի «արժանապատվությունը»