Արտաքին 4 տարի առաջ - 09:22 13-04-2022

Եգիպտոսում քրեականացնում են անչափահասների ամուսնությունները

Եգիպտոսի իշխանությունները քրեականացրել են 18 տարեկանից ցածր անձանց միջև ամուսնությունները։ Համապատասխան օրինագիծը հաստատվել է երկրի կառավարությամբ կողմից, հաղորդում է Al Youm As Sabi պարբերականը։
«Մանկական ամուսնությունները հանցագործություն են, քանի որ տղամարդն ու կինը այդ տարիքում հոգեբանորեն, մշակութորեն, մտավոր և ֆիզիկական զարգացման տեսանկյուից դեռ պատրաստ չեն պատասխանատվություն կրել ընտանիք ստեղծելու և երեխաներ դաստիարակելու համար, ուստի հասարակության համար վնասակար այս գործելակերպը պետք է արգելվի», նշվել է կառավարության նիստում:
Օրենքի նախագիծով որպես պատիժ առնվազն մեկ տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում և 2700-ից մինչև 10800 դոլարի չափով տուգանք։ Ընդ որում, տարիքից ելնելով, քրեական պատասխանատվության են ենթարկվում ոչ թե հարսն ու փեսան, այլ նրանց ծնողները կամ խնամակալները, ինչպես նաև այդ ամուսնությունը գրանցած պաշտոնատար անձինք։ Նոր օրենքն արգելում է նաև երեխաների միջև ամուսնական պայմանագրերի գրանցումը նույնիսկ նրանց խնամակալների անունից։ Քրեական պատժի կենթարկվեն նաև այն անձինք, որոնք երեխաներին կդրդեն նման անօրինական արարքի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում