Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 21:28 12-04-2022

Բելառուսը սահմանափակումներ է մտցրել շաքարավազի, աղի և ձավարեղենի արտահանման համար

Բելառուսի Նախարարների խորհուրդը հայտարարել է արդյունաբերական ապրանքների որոշ տեսակների արտահանման սահմանափակումներ մտցնելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ գերատեսչության մամուլի ծառայությանը հղումով։

Այս որոշման պատճառը հանրապետության սահմանամերձ շրջաններում մթերային ապրանքների աճող պահանջարկն է։

Մասնավորապես, այժմ թույլատրվում է արտահանել մինչև 1 կգ հնդկաձավար և ցորենի ալյուր, ձավարեղենի որոշ տեսակներ (հնդկաձավար, բրինձ, սպիտակաձավար, կորեկ և վարսակի փաթիլներ), շաքարավազ, աղ և մակարոնեղեն։ Սահմանափակումները ներառում են բուսական յուղը (մինչև 1 լիտր), ինչպես նաև մսի, կաթնամթերքի և ձկան պահածոները՝ բացառությամբ մանկական սննդի (մինչև երեք բանկա):

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան