«Հայաստան» խմբակցության պատգամավորները մնացել են Լաչինի միջանցքում, չեն կարողանում մտնել Արցախ
copy image url

«Հայաստան» խմբակցության պատգամավորները մնացել են Լաչինի միջանցքում, չեն կարողանում մտնել Արցախ

Ներքին 3 տարի առաջ - 20:01 12-04-2022
Oragir.news-ի տեղեկություններով, այսօր Արցախ մեկնած «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այս պահին Լաչինի միջանցքում են՝ Աղավնո գյուղի հարևանությամբ, և չեն կարողանում առաջ գնալ, խաղաղապահները նրանց թույլ չեն տալիս։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել պատգամավորներ Արամ Վարդևանյանից և Ագնեսա Խամոյանից, սակայն նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է նման լուրեր լսել, սակայն Արցախ մեկնած գործընկերների հետ այս պահին կապվել չի հաջողվում։