Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:53 12-04-2022

Լուկաշենկոն Բուչայում տեղի ունեցածն անվանել է Մեծ Բրիտանիայի հատուկ գործողություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բուչայում իրավիճակը կարող է հանդիսանալ Մեծ Բրիտանիայի հատուկ գործողություն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ապրիլի 12-ին տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, պետությունների ղեկավարները քննարկել են արդիական հարցեր։


«Բոլորը բղավում են՝ պետք էր (պատժամիջոցների) հերթական փաթեթը սահմանել, սա հայտնի է։ Այսօր մենք քննարկել ենք նրանց հատուկ գործողությունը, հոգեբանական հատուկ գործողությունը, որն անցկացրել են անգլիացիները»,- պարզաբանել է Բելառուսի ղեկավարը։

Ինչպես հավելել է Լուկաշենկոն, «ռուս բարեկամների հետ հաջողվել է բացահայտել Արևմուտքի սադրանքը»։

«Եթե ձեզ պետք են հասցեներ, գաղտնաբառեր, հաղորդագրություններ, մեքենաների համարներ, «մարկաներ», որոնցով եկել են Բուչա, ապա Ռուսաստանի ԱԴԾ-ն կարող է տրամադրել այդ նյութերը», - ընդգծել է Լուկաշենկոն:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան