Մամուլ 4 տարի առաջ - 07:51 12-04-2022

Ընդդիմադիրներին թիրախավորելու համար նոր ռեսուրսներ են դաշտ մտցրել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Քաղաքական դաշտում ուշագրավ զարգացումներ են ընթանում։ Մասնավորաբար, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներից ելնելով՝ բավականին ակտիվ է խորհրդարանական ընդդիմությունը, որը փորձում է կիրառել նոր գործիքակազմեր։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենին զուգահեռ տեղեկատվական դաշտում բավական ակտիվ գործունեություն է իրականացնում նաև իշխանությունը, մասնավորաբար տոտալ գրոհ է սկսվել ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մենք տեղեկություններ ունենք, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում մոտ մեկ տասնյակ նոր կայքեր են բացվել, որոնք ակտիվ «տիրաժավորվում» են իշխանությանը սպասարկող շրջանակների կողմից։ Այդ ռեսուրսների հիմնական խնդիրը ոչ այնքան իշխանությունների գովերգումն է, որքան տեղեկատվական դաշտում ակտիվ ընդդիմադիր գործիչներին ուղղված վարկաբեկիչ արշավը։

Հավելենք, որ այդ «գիծը» տարածելու համար օգտագործվում են ոչ միայն ֆեյսբուքյան տիրույթը, այլև Տիկ-տոկ և Ինստագրամ սոցիալական ցանցերը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի