«Կաղամարի խաղը» սերիալի ռեժիսորը ներկայացրել է սերիալի երկրորդ սեզոնի մանրամասները
copy image url

«Կաղամարի խաղը» սերիալի ռեժիսորը ներկայացրել է սերիալի երկրորդ սեզոնի մանրամասները

Ավելին 3 տարի առաջ - 21:29 11-04-2022
Հարավկորեական «Կաղամարի խաղը» սերիալի ռեժիսոր Հվան Դոն Հեկը հայտնել է, որ առաջին սեզոնի կերպարներից մի քանիսին կարելի է սպասել երկրորդում, հաղորդում է Deadline-ը:
«Իհարկե, Կի Հունը (սերիալի գլխավոր հերոս Սոնգ Կի Հուն, խաղացող #456): Եվ ես նաև հուսով եմ, որ կվերադառնա Կարգադրիչը (որի ինքնությունը բացահայտվեց առաջին սեզոնի վերջին դրվագում)», - ասել է The Squid Game-ի ստեղծողը:
Հվան Դոն Հեկը ավելի վաղ հայտնել էր, թե երբ կցուցադրվի սերիալի երկրորդ սեզոնը: