Արտաքին 4 տարի առաջ - 19:19 11-04-2022

Կրեմլը գործարկել է Տելեգրամի ալիք. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը գործարկել է Տելեգրամի ալիք, որը կրկնօրինակում է կայքում առկա տեղեկությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այո: Այն կրկնօրինակում է կայքում առկա տեղեկությունը»,- ասել է Պեսկովը։

Հրատարակությունը նշում է, որ Տելեգրամի էջը կոչվում է «Կրեմլ. Նորություններ»: Էջի տարբերանշանը Ռուսաստանի զինանշանն է՝ մուգ կապույտ ֆոնի վրա երկգլխանի արծվի տեսքով։