Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:30 10-04-2022

Ինչ եղավ Շմայսի որդու քրգործը

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շամսի որդին` Դավիթ Մովսիսյանը, ունենալով մեղադրյալի կարգավիճակ, ներգրավված է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով։ Սակայն երկար ժամանակ է որևէ տեղեկություն չկա այս գործից։

Նշենք, որ քննչական կոմիտեի տվյալների համաձայն, 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ մահացել է:

Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Ավագյանի համածառայակիցներ Դ.Մովսիսյանը, Խ.Գասպարյանը, Ս.Ավետիսյանը: Ավելի ուշ Դավիթին ազատ արձակեցին եւ տեղափոպեցին առավել բարդ զորամաս:

Oragir.news-ը, զրուցելով Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանի հետ` հարցնելով, թե մեղադրյալի գուրծը ի՞նչ փուլում է, և քննչական դատավարական ի՞նչ գործողություններ են արվել այսքան ժամանակ, բացի այդ արդյոք մեղադրյալը գտնվու՞մ է ազատության մեջ։

«Մեղադրյալը վաղուց գտնվում է ազատության մեջ, իսկ գործը հիմա նախաքննության փուլում է, ես էլ որևէ տեղեկություն չունեմ, կան նշանակված փորձաքննություններ։ Փորձաքննություններ նշանակելը որոշումներով է նշանակվում։ Ինքը հենց քննչական դատավարական գործողություն է, այսինքն այս փուլում բացի դրանցից այլ գործողություն չկա էլ կատարելու՝ սպասում եմ եզրակացություններին»,-ասաց Գևորգյանը։

Ամենից շատ դիտված

09:44 Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին
12:47 Ուսանողնե՛ր, այսօրվա ձեր պայքարից է կախված ձեր դիպլոմի վրա Հայաստանի Հանրապետություն կգրվի, թե՞ չէ
22:36 Ավելի մեծ սպառնալիք, քան պատերազմն ու ռուսական վտանգը
07:52 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. Ժողովուրդ
14:38 Օգնության ձեռք՝ կրկին Պետրոս Ղազարյանից․ իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում
16:35 Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. ՈւՂԻՂ
22:17 Իշխանությունը վախեցած է. մարզերից ոստիկանական խմբերի տեղափոխումը շարունակվում է
01:02 «Արքայական» ակումբը անհավանական հաղթանակ տարավ «իր մրցաշարում»․ ՉԼ-ի եզրափակչում՝ «Ռեալ» - «Բորուսիա» Դ․
11:50 Բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ միանում են սրբազան երթին․ ՈւՂԻՂ
12:35 Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա. shamshyan.com