Միտք 4 տարի առաջ - 14:34 09-04-2022

Զղջում՝ ՔՊ-ական ոճով, կամ՝ yerani bolore dez pes mtatein

Ավան համայնքի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի ազատման դիմումը բուռն արձագանքների է արժանացել ֆեյսբուքում, բուռն՝ զվարճալիության իմաստով: Եվ Ներսես Պողոսյանը ՔՊ-ում միակը չէ, իսկ մյուսներին թվարկել չարժի, քանի որ բոլորի «արժանիքները» վաղուց քաջ հայտնի են: Եվ ընդհանրապես, Նիկոլի բոլոր կադրերն այդպիսին են՝ յուրահատուկ անեկդոտային իրավիճակներում հայտնվելու իմաստով:

Վերջերս Ներսես Պողոսյանի փաստաբանն իր վստահորդին ներկայացրել էր իբրև անչափ հայրենասեր մարդ, պատերազմի մասնակից ու ազատամարտիկ, որի զինվորական համազգեստի գրպանից թմրանյութ էր հայտնաբերվել՝ իբր պատերազմի օրերից մոռացված: Ու հիմա այդ «հայրենասեր մարդը», պարզվում է, այլ պլաններ ունի: Նա լրատվամիջոցներից մեկին ասել է. «Չգիտեմ դեռ, միգուցե գնամ երկրից, տարբեր բաներ կան, հազար բան կա»: Հետո անմիջապես ուղղել է իրեն. «Միգուցե ստեղ ինչ-որ բիզնես... չգիտեմ, դեռ չեմ որոշել...»:

Եթե վաղը, ասենք, Լուլուին, Ֆանտաստ նախարար Վահան Քերոբյանին, Հովիկ Աղազարյանին կամ Արփի Դավոյանին էլ «կերակրատաշտից» հեռացնեն, հրահանգեն իրերը հավաքել, նրանք էլ են ցանկություն ունենալու հեռանալ Հայաստանից, որն ավերվել է հենց իրենց ուժի քայքայիչ գործունեության և Փաշինյանին ձայն տված 680.000 ընտրողների մանդատով: Սկզբում երդվյալ, հետո՝ «պաշտոնաթող» ՔՊ-ական, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ձեզ օրինակ: Հիմա, երբ նա այլևս իշխանական պատգամավոր չէ, տարբեր առիթներով «փակագծեր» է բացում, թե ինչ դժգոհ է եղել Փաշինյանի վարած քաղաքականությունից, հայտարարում է, որ այս իշխանությունն ուղղակի պարտության է տարել երկիրը:

Նման դեպքերում քիչ է մնում ֆեյսբուքյան լատինատառ մեկնաբանողների նման հետևյալ կերպ արձագանքել այսպիսիներին՝ yerani bolore dez pes mtatein:


Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը