Արտաքին 4 տարի առաջ - 21:35 07-04-2022

Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ երկու ամիս շարունակ չի կարողանում կապվել Շոյգուի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ԱՄՆ Սենատում բյուջեի լսումների ժամանակ ասել է, որ փետրվարի կեսերից չի կարողանում կապ հաստատել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ (ԱՄՆ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ) Միլին և ես պարբերաբար փորձում ենք կապ հաստատել Ռուսաստանում մեր գործընկերների հետ՝ ապահովելու երկխոսության շարունակումը <...> փետրվարի կեսերից։ Մենք առանձնապես հաջողության չենք հասել, քանի որ ռուսները չեն արձագանքում»,- նշել է նա։
Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն հրամանատար, ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերսը և նախկինում հիշատակված Մարկ Միլին էին խոսել ռուս գործընկերների հետ շփման բացակայության մասին։
Ուոլթերսի խոսքով՝ վերջին 90 օրվա ընթացքում ինքը փորձել է կապ հաստատել ռուս գործընկերների հետ, սակայն ապարդյուն։ Գեներալը հայտարարել է, որ ավելի վաղ «այդ շփումները ընդհատվել են»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից