Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:17 07-04-2022

Ամբողջ աշխարհը քննարկեց այդ հանդիպումը. զոհված զինվորի մայրը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, հանդիպելու է արցախյան պատերազմում զոհված մայրերի, կանանց, քույրերի և տատիկների հետ։ Հանդիպումը նախատեսված է անցկացնել կառավարական ամառանոցում։ Նշենք, որ զոհվածների շատ մայրեր մերժել են միջոցառմանը մասնակցելու հրավերը։

Oragir. news-ի հետ զրույցում Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից տիկին Ալմաստը, որը զոհված Հրաչ Մահտեսյանի մայրն է, ասաց, որ իրեն հրավեր չի եղել, թեպետ տեղեկություն ունի, որ մարզից զոհվածների մի շարք մայրերի հրավիրել են. «Ես չեմ մասնակցելու միջոցառմանը, քանի որ հրավեր չի եղել, բայց մենք մասնակցելու ենք Կոմիտասի այգում տեղի ունենալիք միջոցառմանը, սակայն դա չեն կազմակերպել քաղաքական դեմքերը»։

Տիկին Ալմաստը, անդրադառնալով հարցին՝ եթե հրավեր լիներ, ինքը կմասնակցե՞ր, ասաց՝ ոչ, չէր գնա միջոցառմանը. «Ոչ, վերջին դեպքերից ելնելով՝ մարտի 26-ի ծնողների հետ հանդիպումից, չեմ մասնակցի։ Ամբողջ աշխարհը քննարկեց այդ հանդիպումը, մայրերին։ Ես նաև ասեմ, որ ոչ մեկի կողմնակիցը չեմ»։

Մեր զրուցակիցը նշեց, որ որդու զոհվելուց հետո ոչ մի ուշադրություն չկա իրենց ընտանիքի հանդեպ, ավելացրեց նաև, որ մարզերից զոհվածների ընտանիքներին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում. «Մինչև էսօր դուռս ոչ մեկը չի բացել»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը

Ձեզ գուցե հետաքրքրի