Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:23 07-04-2022

Պետդեպը կարծում է, որ Թուրքիային F-16-ի վաճառքը չի հակասում երկրի շահերին. Reuters

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը բխում է ազգային անվտանգության շահերից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պետդեպի՝ Կոնգրեսին ուղղված նամակին։
Գործակալության տվյալներով, չնայած Թուրքիայի և ԱՄՆ-ի լարված հարաբերություններին, այդ երկրի և Ուկրաինայի պաշտպանական ոլորտում համագործակցությունը «տարածաշրջանում վնասակար ազդեցության դեմ կարևորագույն զսպող միջոց» են: Թեև նամակում F-16 կործանիչների հնարավոր վաճառքի վերաբերյալ որևէ երաշխիքներ կամ ժամկետներ չեն նշվում, Վաշինգտոնը կարծում է, որ ՆԱՏՕ-ի շահերն ու ազգային անվտանգությունը, ի թիվս այլ բաների, պաշտպանվում են Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև պաշտպանական ոլորտում առևտրային կապերով: ԱՄՆ վարչակազմը նաև կարծում է, որ Անկարան արդեն «զգալի գին է վճարել» ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։
Ավելի վաղ, ԱՄՆ-ը, փորձելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա այն բանից հետո, երբ վերջինս Ռուսաստանից C-400 ԶՀՀ համակարգեր էր գնել, 2019 թվականին հրաժարվել էր այս երկրին հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռներ մատակարարել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը