Ներքին 4 տարի առաջ - 17:31 06-04-2022

Ոչնչացվել է արդեն քայքայման ակնհայտ նշաններով 48 կգ միս

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող խստացված ստուգումների շրջանակում, վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Լոռու մարզի մի շարք համայնքներում:

Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, Շնող համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Պետրոսյանին պատկանող իրացման կետում ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերել են 40 կգ խոշոր եղջերավոր կենդանու և 8 կգ խոզի միս: Գեղամ Պետրոսյանը որևէ ուղեկցող փաստաթուղթ չի ունեցել: Սուր հոտով և արդեն քայքայման ակնհայտ նշաններով մսի նշված խմբաքանակները, ըստ տնտեսվարողի, իրացման ցանց են բերվել երկու օր առաջ:

Անհայտ ծագման մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է, տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում