Արտաքին 4 տարի առաջ - 09:07 06-04-2022

«Ձեր նախագահը մեղադրվում է ռազմական հանցագործություններ կատարելու մեջ». Ջոնսոնը ռուսաստանցիներին 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Twitter-ում հանդես է եկել ռուսաստանցիներին ուղղված նոր կոչով, որը սկսել և ավարտել է ռուսներեն արտահայտություններով։
«Ռուսաստանցիներն արժանի են ճշմարտության, դուք արժանի եք իմանալու փաստերը»,- ասել է Ջոնսոնը ռուսերեն, ապա անցել անգլերենի (նրա ելույթն ուղեկցվել է ռուսերեն ենթագրերով): Վարչապետը խոսել է Կիևի մերձակա քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որտեղ ռուսական զորքերի դուրս գալուց հետո Ուկրաինայի իշխանություններն ու արևմտյան լրագրողները տասնյակ զոհված խաղաղ բնակիչների էին հայտնաբերել։
«Ռուսական զորքերի վայրագությունները Բուչայում, Իրպինում և Ուկրաինայի այլ քաղաքներում սարսափեցրել են ողջ աշխարհին,-ասել է վարչապետը։- Խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններ. կապել են նրանց ձեռքերը և գնդակահարել։ Կանանց բռնաբարել են իրենց փոքրահասակ երեխաների աչքի առաջ։ Մինչև վերջ չայրված դիերը եղբայրական գերեզմաններում են կամ պարզապես փտում են փողոցներում»։
«Ապացույցներն այնքան ցնցող են, այնքան սարսափելի, զարմանալի չէ, որ ձեր կառավարությունը թաքցնում է այս փաստերը ձեզնից»,- շարունակել է Ջոնսոնը: «Ձեր նախագահը գիտի, որ եթե տեսնեք, թե ինչ է կատարվում, դուք չեք աջակցի այս պատերազմին: Նա գիտի, որ այս հանցագործությունները խաթարում են այն ռուսաստանցի մայրերի հավատը, որոնք զինվորական ծառայության են ուղեկցում իրենց որդիներին»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում