Նախորդ տարի մենք համոզելով բոլոր մարզերում ապահովեցինք տեղական հեռարձակում․ Տիգրան Հակոբյան

Ներքին 3 տարի առաջ - 18:08 05-04-2022
ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ասաց, որ 2021 թվականը առաջին տարին է, երբ Հայատանի բոլոր մարզերում գործել են մարզային հեռուստաընկերությունները։

«Անցած տարին հետաքրքիր էր նրանով, որ առաջին անգամ բոլոր մարզերը ունեն սեփական հեռուստատեսություններ, և որևէ անգամ նման բան չի եղել։ Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերը շատ հաճախ եղել են առանց տեղական հեռարձակողների և նախորդ տարի մենք համոզելով, լավ պարտյոռներ գտնելով կաբելային օպերատորներին, որոնք հաջողակ են իրենց բիզնեսում, բոլոր մարզերում ապահովեցինք տեղական հեռարձակումը։ Մարզեր կան լավ են աշխատում, մարզեր կան դեռ ոչ, բայց այնուամենայնիվ կա քանակը, իսկ որոկի վրա աշխատնքը այլ մեթոդիկաներ և եղանակներ է պահանջում, նաև պետք է պետության կողմից օժադակություն, որը երևի ապագայի խոսակցություն է։ Նախորդ տարի մենք ունեցել ենք նաև մշտադիտարկման ամենամեծ քանակը՝ 2772 ժամ հանրապետական սփռման ծրագրերի մշտադիտարկման օրերն են, և 1888 մարզայի սփռման ծրագրերի մշտադիտարկման օրերը։ Այս մշտադիտարկումները մենք սկսել ենք կանոնավոր անել ընդամենը 2 տարի առաջ, մինչև այդ՝ հին համակարգով մշտադիտարկման դա անել հնարավոր չէր, և մարզային հեռուստաընկերությունները ընդհանրապես չէին մշտադիտարկվում»-ասաց Տիգրան Հակոբյանը։