Կանադայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում կներառեն Ռուսաստանի ևս ինը և Բելառուսի ինը քաղաքացիների՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախարարության համապատասխան փաստաթուղթը։
«Առաջիկա միջոցառումները սահմանափակումներ կսահմանեն ինը ռուսների և ինը բելառուսների նկատմամբ՝ Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության խախտումներին նպաստելու և թույլ տալու համար»,- ասվում է տեքստում։
ԱԳՆ-ում նաև նշել են, որ այդ անձինք «սերտ կապեր ունեն ռուսական և բելառուսական ռեժիմների հետ»։
Միաժամանակ չի նշվում, թե երբ կկիրառվեն սահմանափակումները։