Ներքին 4 տարի առաջ - 20:44 04-04-2022

Կտրուկ ու չհիմնավորված թանկացումներ. ավազը 40.000֊ից դարձել է 80.000 դրամ

Ներկա գնաճի պայմաններում գնաճ նկատելի է նաև շինանյութի շուկայում։ Օրինակ՝ մետաղյա թիթեղը նախկինում արժեր 2500 դրամ, իսկ հիմա դարձել է 4800-5000 դրամ։ Գների բարձրացումը տեղի է ունեցել միանգամից, և բոլոր արտադրողներն ու ներկրողները շինանյութը թանկացրել են միանգամից։ «Բեռնափոխադրող կազմակերպությունները բարձրացնում են արժեքը։ Եթե նախկինում 20-22 տոննայանոց մի բեռնատար գալիս էր 2700-2800 դոլարով, հիմա դարձել է 3500-3800 դոլար։ Բոլոր շինարարական ապրանքները թանկացել են։ Մեր ընկերությունը զբաղվում է նաև սալիկների ներկրմամբ, այդտեղ նույնպես նկատելի է գնաճ։ Քանի որ մենք մեր հիմնական ապրանքը ներկրում ենք Ռուսաստանից, այդ գնաճը հիմնավորում ենք փակ ճանապարհներով և պատերազմական իրավիճակով»- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց «Մավենտ Ֆասադ Սիստեմ» ընկերության ներկայացուցիչ Սիրանուշ Սերեբյանը։ Մեկ այլ շինարարական կազմակերպության՝ «Ա.Ռ.Մ.Ե. Ֆիրմա» շինարարական ընկերության տնօրեն Հակոբյան Արշավիրը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր կազմակերպությունը շինարարության բոլոր բնագավառների հետ էլ առնչվում է, և թանկացումը նկատելի է բոլոր բնագավառներում։ Կրկնակի թանկացում գրանցվել է ավազի գնում։ Նախկինում այդ հանքերը պատկանում էին ինչ-որ մեկին։ Հետագայում, երբ սկսեցին վերաբաժանումներ անել, գինը բարձրացավ։ Եթե նախկինում մի մեքենա ավազը բեռնելու համար 12000 էիք տալիս, հետագայում դարձրին 24000 և բարձրացրին կրկնակի։ Եթե առաջ Երևանում 1 բեռնատար ավազը առնում էին 35-40 հազար դրամով, հիմա դարձել է 80.000 դրամ։ Սա տեղական շինանյութ է, խոսքը կապույտ ավազի մասին է, թանկացել է նաև սպիտակ ավազը, բայց ոչ այդքան։

Շինանյութի խանութներում ավազը վաճառում են պարկերով. 1 պարկ ավազի արժեքը 250-300 դրամ է, այսինքն՝ 1 մեքենա ավազը շինանյութի խանութներում վաճառվում է կրկնակի, և գինը կազմում է 150,000-ից ավելի։ Մենք որտեղ շինարարություն ենք անում, փնտրում ենք միշտ ավելի մատչելի տարբերակներ, մատչելի ասելով նկատի ունեմ բեռնատարի վարորդի՝ մոտ ապրելը, երբեմն նրանք էլ են օգտվում առիթից և գին բարձրացնում։ Եթե առաջ մտածում էին, որ մեկ մեքենայից պետք է ունենային 10,000 դրամ օգուտ, հիմա մտածում են՝ եթե ավազը թանկացել է, իրենց աշխատանքն էլ է թանկացել»։

Իսկ մեր այն հարցին, թե տեղական շուկայում ավազի գնաճն ինչով է պայմանավորված, Հակոբյանն ասաց. «Հստակ չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ կառավարությունը Ընդերքի մասին օրենքում ինչ-որ փոփոխություն է մտցրել, այդ հանքերը նախկինում գրանցված չէին, իսկ հիմա գրանցված են, ինչն էլ իր հերթին պատճառ է հանդիսանում ավազի գնի աճի։ Այս գնային փոփոխությունը սկսվեց անցած տարվա վերջերից և շարունակվում է այս տարվա ընթացքում։ Գնային փոփոխություն մենք նկատում ենք նաև փայտի շուկայում։ Եթե նախկինում 1 կուբամետր փայտը գնում էինք առավելագույնը 140,000 դրամով, հիմա դարձել է 200.000։ Մեր այդ գնով գնված փայտում մենք մոտ 10 տոկոսով էլ խաբվում ենք քանակի մեջ, քանի որ երբ փայտը գնում ենք, նրանք այնպես են դասավորում այն, որ արանքներ են լինում, այսինքն՝ վերջնական արժեքը մեզ վրա լինում է 220 հազար»։


Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր
21:22 Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Շողերը, հանգստից նոր լուսանկարներ են հրապարակել
20:07 Կառավարությունն իրականացրել է վիճելի գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ