Արտաքին 4 տարի առաջ - 19:50 04-04-2022

Թբիլիսին պատասխանել է Կիևի «անհիմն և անհեթեթ» մեղադրանքին

Վրաստանի ֆինանսների նախարարությունը մեկնաբանել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության և փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի հայտարարություններն այն մասին, որ «ռուսները Վրաստանի տարածքով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների, այդ թվում՝ ռազմական ապրանքների մաքսանենգության ուղիներ են ստեղծում՝ երկրի քաղաքական ղեկավարության համաձայնությամբ»։
Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ դա «անհիմն և անհեթեթ մեղադրանք է»։
«Միջազգային հանրության կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների սահմանման առաջին իսկ օրերից Վրաստանը խիստ հսկողություն է իրականացրել երկրի բոլոր մաքսակետերում և վերահսկել երկրից ներկրվող և արտահանվող ապրանքները։
Վրաստանի ֆինանսների նախարարությունը ողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ ցանկացած տեսակի ապրանք՝ ռազմական և երկակի նշանակության, ինչպես նաև պատժամիջոցների ցանկում ընդգրկված բոլոր ապրանքները ենթակա են խիստ մաքսային հսկողության վրացական իշխանությունների կողմից։
Նշենք, որ այս մասին մանրամասն տեղեկացված են մեր բոլոր միջազգային գործընկերները։
Վրաստանը կշարունակի խիստ վերահսկողություն իրականացնել այս ուղղությամբ և ապագայում տեղեկատվություն փոխանակել գործընկերների հետ»,- ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում