copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:40 04-04-2022

ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈՒ կապի համատեղ համակարգի մասին համաձայնագիրը ԱԺ հանձնաժողովում վավերացվեց

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, որի հիմնական զեկուցողը պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն է։ Համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի մայիսի 29-ին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:

Պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրի նպատակը մասնակից պետությունների զինված ուժերի միջև փոխգործակցությունը զարգացնելն է, քանի որ կողմերը ստեղծում են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգ: Կապի համատեղ (միավորված) համակարգի մեջ մտնում են համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կապի ուժերն ու միջոցները, որոնք կիրառվում են ըստ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի Կապի համատեղ (միավորված) համակարգի կազմակերպման եւ փոխգործակցության համաձայնեցված պլանի: Կապի համատեղ (միավորված) համակարգի կազմակերպչատեխնիկական կառուցվածքի ձեւավորման, դրա կազմության եւ գործառության սկզբունքները սահմանվում են Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատվող համապատասխան հիմնադրույթով:

«Կողմերի ջանքերի համակարգումն իրականացնում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի պետերի համակարգման կոմիտեի միջոցով: Համակարգման կոմիտեի նախագահը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կապի գլխավոր վարչության պետն է: «Համակարգման կոմիտեի մասին» հիմնադրույթը հաստատվում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կողմից»,- ասաց փոխնախարարը։

Ըստ պաշտպանության փոխնախարարի՝ համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև համագործակցության զարգացման նպատակներով կողմերի կողմից ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգ: Համաձայնագրի դրույթներով սահմանվում են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի համատեղ (միացյալ) կապի համակարգի զարգացման եւ կատարելագործման համար ընդհանուր տեսակետները, մոտեցումները:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ փաստացի ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են միայն միացել: Մեր առանցքային գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ կապված երկկողմ հարաբերությունների մակարդակով ունենք այս մասով պայմանավորվածություն, որովհետև նշվում է, որ զինված ուժերի կապի ապահովման համակարգերը պետք է ապահովել սարքավորումներով. «Հիմա ինձ հետաքրքիր է՝ սրա վավերացումը մեզ ի՞նչ նոր բան է տալիս, որը չի տվել ՀԱՊԿ-ով, և ի՞նչ խնդիր կա, որը լուծվում է փաստաթղթով։ Միացյալ համակարգի ստեղծումն ի՞նչ է տալու ՀՀ զինված ուժերին և անվտանգության համակարգին»։

Պաշտպանության փոխնախարարը, պատասխանելով հարցին, ասաց, որ արդեն իսկ նախանշված մի քանի աշխատանքներ կատարվել են այդ համաձայնագրի դրույթներին համապատասխան, կապի կառավարումը ժամանակակից տեխնիկայով համալրելու և առհասարակ անխոցելի ու ակտուալ դարձնելու ուղղությամբ. «Ամբողջ ԱՊՀ շրջանակներում ստորագրում են դա, այս համաձայնագրով ՌԴ-ում ստեղծվելու է կապի կառավարման կենտրոն՝ բաժնի կարգավիճակով, և աշխատանք է իրականացվելու»։

Նախագիծը յոթ կողմ և երեք դեմ ձայներով ընդունվեց։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Գեղամ Մանուկյանին ասաց, որ եթե հարցեր ունեն, կարող են վաղը հանրահավաքի ժամանակ բարձրաձայնել. «Մենք անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատանքներում չենք թերացել, այ դո՛ւք, քննիչ հանձնաժողովի աշխատանքներից բացակայելով, թերացել եք Ձեր առջև դրված պարտականությունները կատարելիս»։




Ամենից շատ դիտված

13:36 Նիկո՛լ, չե՛ս հանձնելու. քաղաքացիները նստեցին ճանապարհին
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
12:38 Փակվեց նաև Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում
13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ուշագնաց է եղել
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:47 Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված
23:17 Ֆիզուլիից Բեռլին ուղիղ չվերթ կա․ թշնամին մեր հողերում պատմություն է ստեղծում, իսկ մենք վախենում ենք մեր պատմությունից