Արտաքին 4 տարի առաջ - 11:30 04-04-2022

Զելենսկին Մերկելին և Սարկոզիին հրավիրել է Բուչա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին հրավիրել է անձամբ այցելել Բուչա՝ տեսնելու տանջահար ուկրաինացիներին և Ռուսաստանի քաղաքական զիջումների հետևանքները։
Զելենսկիի խոսքով, Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական հանցագործությունները վերջին 14 տարիների ընթացքում Կրեմլին ցուցաբերված քաղաքական զիջումների արդյունք են։
«Ես տիկին Մերկելին և պարոն Սարկոզիին հրավիրում եմ այցելել Բուչա և տեսնել, թե ինչի է հանգեցրել 14 տարի շարունակ Ռուսաստանին ցուցաբերվող զիջումների քաղաքականությունը: Սեփական աչքերով տեսնել խոշտանգված ուկրաինացի տղամարդկանց և կանանց»,- ասել է նա իր տեսաուղերձում։
Ինչպես նշել է Զելենսկին, Ուկրաինան չի մեղադրում Արևմուտքին այն ամենի համար, ինչ տեղի է ունենում այսօր պատերազմի ժամանակ, սակայն նա բոլոր իրավունքներն ունի խոսելու մյուս երկրների անվճռականության մասին։
«Ես ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանան: Մենք չենք մեղադրում Արևմուտքին: Մենք ոչ ոքի չենք մեղադրում, բացի կոնկրետ ռուսաստանցի զինվորականներից, որոնք դա արել են: Բացի նրանցից, ովքեր նման հրամաններ են տվել: Բայց մենք իրավունք ունենք խոսել անվճռականության մասին»,- ընդգծել է Զելենսկին։
Եվրամիությունը խոստանում է օգնել Ուկրաինային Կիևի մարզի հյուսիսում ռուսական բանակի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները հետաքննելու հարցում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը