Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 09:15 04-04-2022

Երկակի խաղն ընդհատվում է գիշերային ծանր որոշումներով

Օրեր առաջ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ ընդունելության ժամանակ շնորհավորական տեքստերում ընդգծվում էր Հայաստանի և Ֆրանսիայի դարավոր բարեկամության մասին։ Ֆրանսիան Հայաստանի ապագայի հավակնոտ ծրագրեր է քննարկում։ Նա ՄԱԿ ԱԽ անդամ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է։ Եվ հայերի մի մասը նրա հետ է կապում Արցախի հարցի արդարացի կարգավորումը։

Երեկ՝ ապրիլի 3-ին, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհավորել են ՌԴ նախագահին։ Վերջինս հեռագիր է հղել ՀՀ նախագահին և վարչապետին։ Շնորհավորանքներ են փոխանակել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները։ Այս շարքային շնորհավորանքներն ուշագրավ չէին լինի, եթե դրանցում էական տարբերություն չլիներ։

ՌԴ նախագահի ուղերձում նշված է՝ «2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարումը նպաստում է անվտանգության և կայունության ամրացմանն Անդրկովկասում»։ ՌԴ ԱԳՆ ուղերձում նշված է՝ «Համոզված ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի անշեղ կատարումը թույլ կտա կբարձրացնել վստահությունը Հարավային Կովկասում և կնպաստի տարածաշրջանը խաղաղության և կայունության գոտու վերածելուն»։

ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի երկար ու ջրալի ուղերձներում զուգահեռ շեշտ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վրա, բայց Նոյեմբերի 9-ի մասին բառացի ընդգծում չկա։ Կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ՌԴ պատկերացումները տարբեր են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերում։ Ուշադիր ընթերցելիս պարզվում է, որ տարբեր չեն։ ՀՀ իշխանությունը Նոյեմբերի 9-ը, հավանաբար, չի ընդգծում, քանի որ Եվրոպայում բանակցություններ է վարում Հարավային Կովկասի ազատության օրակարգով։ Այսինքն՝ նույն երկակի խաղն է, որն ընթանում է տարիներ շարունակ և ընդհատվում գիշերային ծանր որոշումներով։ Ի դեպ՝ ՌԴ ԱԳՆ ուղերձում ակնարկ կա, որ ՀՀ վարչապետի՝ Մոսկվա առաջիկա այցի ժամանակ նախատեսվում է ինչ-որ պայմանագիր ստորագրել։

Եթե ՀՀ իշխանություններն, իրոք, կարծում են, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի աջակցությամբ կարող են պետության և ժողովրդի համար անվտանգային հարցեր լուծել, ապա ՌԴ-ին ուղղված ուղերձները պիտի կարճ գրեն։ Իսկ եթե ուզում են տեքստը հագեցնել թեմատիկ պատմույթներով, ապա կարող են ցավով հիշել խորհրդային բռնազավթման տարիներին հայ մտավորականների սպանությունները, հայ սպաների կացնահարումը, աքսորը, Մարտի 16-ի հակահայ պայմանագիրը, Արցախը Ադրբեջանի կազմում գույքագրելու ստալինյան որոշումը, «Կոլցո» գործողությունը և այլն։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
18:40 «Քույր կուսակցությունների» միավորումը Ստեփանավանում կանխատեսելի էր․ Շահեն Հարությունյան
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան