Արտաքին 4 տարի առաջ - 14:43 03-04-2022

Ռուսաստանը ցանկանում է մայիսի 9-ին ընդառաջ հայտարարել Ուկրաինայում հաղթանակի մասին. CNN

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը ծրագրում է մինչև մայիսի 9-ն ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել Դոնբասը։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրներին։
Հեռուստաընկերության զրուցակիցները հիշեցրել են, որ Ռուսաստանը վերանայել է Ուկրաինայի նկատմամբ իր ռազմավարությունը և պաշտոնապես հայտարարում է, որ այժմ մտադիր է կենտրոնանալ Դոնբասի վրա։ Ուկրաինայի մնացած տարածքում ռուսական ցամաքային ուժերը «չեն կարողանում վերահսկողություն սահմանել այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են վարում», ասել են նրանք:
Դոնբասի դեպքում, ըստ CNN-ի, Ռուսաստանն ավելի մեծ շանսեր ունի։ Աղբյուրները նշում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար կարևոր է հաջողության հասնել մինչև մայիսի 9-ը, քանի որ Հաղթանակի օրը նրա համար խորհրդանշական նշանակություն ունի:
«Պուտինը մայիսի 9-ին հաղթական շքերթ կանցկացնի՝ անկախ պատերազմի կամ խաղաղության բանակցությունների (ընթացիկ) կարգավիճակից»,- CNN-ին ասել է ԵՄ երկրներից մեկի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Նրա կարծիքով, ՌԴ նախագահը պատրաստվում է երկարատև ու ձգձգվող պատերազմի՝ չեչենական երկու արշավների սցենարով. «Որովհետև նա ուրիշ ի՞նչ ընտրություն ունի»։
Մոսկվան ռուսական ներխուժումն Ուկրաինա անվանում է «հատուկ ռազմական գործողություն» և հայտարարում է, որ թիրախավորվում են միայն ռազմական օբյեկտները: Շաբաթ օրը, Կիևի մարզից ռուսական բանակի հեռանալուց հետո, հայտնի դարձավ խաղաղ բնակիչների դիակների հայտնաբերման մասին: ՌԴ ՊՆ-ն սա չի մեկնաբանել։ Հարցին, թե որքան ժամանակ կարող են շարունակվել ռազմական գործողությունները, Կրեմլից ավելի վաղ հրաժարվել էին պատասխանել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում