Արտաքին 4 տարի առաջ - 12:29 03-04-2022

ԱՄՆ հետախուզությունը Ուկրաինային է փոխանցել Կիևի վրա ռուսական հարձակման ծրագրերը

ԱՄՆ-ի հետախուզությունը Ուկրաինայի ղեկավարությանն է փոխանցել Կիևի վրա ռուսական հարձակման ծրագրերը, որը, հնարավոր է առանցքային դեր է խաղացել փետրվարյան ռուսական ներխուժման առաջին օրերին, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ամերիկյան պարբերականի համաձայն, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը հունվարի կեսերին գաղտնի այցելել է Կիև, հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ և պատմել ռուս զինվորականների ծրագրերի մասին։ Պնդվում է, որ դեռ այդ ժամանակ ԱՄՆ հետախուզությունն արդեն գիտեր, որ հիմնական հարվածը հասցվելու է Բելառուսի տարածքից՝ Չեռնոբիլի գոտուց։ Հետախուզությունը նաև գիտեր Կիևի մերձակայքում գտնվող Գոստոմելի օդանավակայանը գրավելու և որպես ռազմահենադաշտ օգտագործելու ծրագրերի մասին։
Օդանավակայանն իսկապես գրավվել է ռուսական ներխուժման հենց առաջին օրը՝ փետրվարի 24-ին, ուղղաթիռներից դեսանտներ իջեցնելու միջոցով, իսկ ռուսական զորքերը հյուսիսից հարձակում են սկսել Կիևի վրա։ Սակայն ուկրաինացի զինվորականներին հաջողվել է պաշտպանություն կազմակերպել Իրպին գետի վրա և ռուսական բանակին ետ մղել Կիևից։ Ճակատը կայունացել է։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է